Արտաքին 4 տարի առաջ - 19:06 21-01-2022

Ճիշտ չենք համարում Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև ընթացող զարգացումները. Էրդողանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, պատասխանելով ռուս-ուկրաինական լարվածության մասին հարցին, ասել է, որ իրենց վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

«Ռուսաստանի և Ուկրինայի միջև ընթացող զարգացումները ճիշտ չենք համարում: Մենք, որպես 2 կողմերի հետ էլ հարաբերություններ ունեցող երկիր, վշտացնում է տարածաշրջանում պատերազմական մթնոլորտի առկայությունն ու այդպիսի հոգեբանության ի հայտ գալը»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Նա խոսել է նաև Թուրքիայի հնարավոր միջնորդության մասին՝ ասելով. «Մեր ցանկությունն այն է, որ կարողանանք կազմակերպել պարոն Պուտինի ու պարոն Զելենսկիի հանդիպումը: Այդ առումով շատ ենք կարևորում թե՛ իմ Ուկրաինա կատարելիք այցը և թե՛ պարոն Պուտինի կատարելիք այցը Թուրքիա: Փետրվարի սկզբին այցելելու եմ Ուկրաինա: Այդ ընթացքում կշարունակենք շփումները նաև պարոն Պուտինի հետ»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը