Արտաքին 4 տարի առաջ - 11:57 21-01-2022

ԿԺԴՀ-ում բանտարկյալներին ներում կշնորհեն՝ ի պատիվ առաջնորդների տարեդարձի

Հյուսիսային Կորեայում ներում են շնորհել «երկրի և ժողովրդի» դեմ հանցագործությունների համար դատապարտված անձանց։ Համապատասխան որոշումն ընդունել է ԿԺԴՀ Գերագույն ժողովրդական ժողովը, հաղորդել է Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը։

Նշվում է, որ բանտարկյալներին ներում է շնորհվել ԿԺԴՀ-ի ազգային տոների շրջանակում, որոնք նշվելու են փետրվար և ապրիլ ամիսներին։ Փետրվարի 16-ին կնշվի ԿԺԴՀ նախկին առաջնորդ Կիմ Չեն Իրի ծննդյան 80-ամյակը, իսկ ապրիլի 15-ին՝ ժողովրդական հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 110-ամյակը։

Ներում շնորհելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ կմտնի հունվարի 30-ից, ըստ որի ազատ կարձակվեն այն բանտարկյալները, որոնք դատապարտվել են «երկրի և ժողովրդի» դեմ հանցագործությունների համար։ Ըստ ԿԿՀԳ-ի, ԿԺԴՀ-ի նախարարների կաբինետը և պետական ​​այլ մարմիններ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկեն ազատ արձակվածներին աշխատանքով ապահովելու և նոր կյանք սկսելու հարցում նրանց օգնելու համար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը