Արտաքին 4 տարի առաջ - 10:43 17-01-2022

Ուֆոլոգը ՄՏԿ-ի մոտ ՉԹՕ է նկատել

Հայտնի ուֆոլոգ Սքոթ Ուորինգը համախոհների համար Միջազգային տիեզերակայանի (ՄՏԿ) մոտ արված լուսանկար է հրապարակել։ Նա հայտարարել է, որ դրանում կայանից մի քանի անգամ մեծ ՉԹՕ է պատկերված։

Ուորինգը The Daily Star-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ այդ պատկերը 100%-ով ապացուցում է, որ այլմոլորակայինները հետևում են Երկրին։ Նա լուսանկարը տեղադրել է իր UFO Sightings Daily կայքում։

Ուֆոլոգի խոսքով, նկարում պատկերված կարմրաշագանակագույն օբյեկտը պտտվում է մոլորակի շուրջ։ Ուորինգն ընդգծել է, որ որպես վեց տարի տիեզերքից ուղիղ հեռարձակմանը մշտապես հետևող անձ, սա հազվագյուտ երևույթ է համարում։ Ուորինգը հերքել է ենթադրությունները, որ նա կարող էր Լուսինը շփոթել ՉԹՕ-ի հետ:

«Դիտեք ՄՏԿ-ից այսօր արված տեսաձայնագրությունը և մոտիկից կտեսնեք Երկրի ուղեծիր բարձրացող հսկայական գնդաձև ՉԹՕ-ն: Սա Լուսինը չէ։ Այն հինգ անգամ ավելի մեծ է ու պայծառ։ Այս օբյեկտը շատ ավելի փոքր է, օվալաձև է, մի քանի յուրահատուկ կարմիր-կանաչ գույների»,- ասել է ուֆոլոգը։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի