Ներքին 4 տարի առաջ - 17:24 24-11-2021

ՌԴ փոխվարչապետը Երևանում է. նա Ադրբեջանից ժամանել է Հայաստան

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն այս պահին Երևանում է։ Sputnik Արմենիան հայտնում է, նրան դիմավորել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Փոխվարչապետներն օդանավակայանից ուղևորվել են ՀՀ Կառավարության շենք, որտեղ կկայանա Օվերչուկի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այսօր երեկոյան Օվերչուկը կմեկնի Երևանից։

Մինչ Երևան ժամանելը ՌԴ փոխվարչապետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն` նրանք մտքեր են փոխանակել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության, ինչպես նաև ապագա ծրագրերի վերաբերյալ։ Վստահություն են հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների արագ ապաշրջափակումը կնպաստի տարածաշրջանի կայունությանն ու տնտեսական զարգացմանը։

Նախորդ անգամ Օվերչուկը Բաքու էր մեկնել այս տարվա հուլիսին։ Այն ժամանակ էլ էին քննարկվել ղարաբաղյան եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված հարցեր։

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն