Ներքին 4 տարի առաջ - 12:29 20-11-2021

Պապիկյանը մեծ ժողով է արել

Oragir.News-ի տեղեկություններով, օրերս նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ-ում մեծ ժողով է գումարել, որը նրա համար կազմակերպել է ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:

Ժողովին ներկա են եղել գրեթե բոլոր ստորաբաժանումների ղեկավարները` վարչության պետեր, բաժնի պետեր և այլն: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Պապիկյանի խոսքի ողջ էությունը այն է եղել, որ պիտի բարձրացնեն ՊՆ-ի՝ անդունդը գլորվող հեղինակությունը, որպեսզի կառույցը էլի սկսի հանրային վստահություն վայելել: Պապիկյանի խոսքն, ասում են, բավականին համոզիչ է եղել, նա լուրջ, ադեկվատ մարդու տպավորություն է թողել, և կարելի է ասել' ՊՆ-ում նրան վատ չեն ընդունել: