Ներքին 4 տարի առաջ - 09:34 20-11-2021

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Այսօր և առաջիկա օրերին` մինչև նոյեմբերի 24-ը, Հայաստանի տարածքում տեղումներ չեն սպասվում։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հաղորդագրության մեջ նշված է, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Ըստ օդերևութաբանների` այսօր ամենաբարձր ջերմաստիճանը կգրանցվի Սյունիքում (+11-ից +16 աստիճան)։

Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +10-ից +12-ի սահմանում, գիշերը կնվազի` հասնելով 2 աստիճան ցրտի։