Ներքին 4 տարի առաջ - 21:24 16-11-2021

Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսով քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հայկական կողմի նախաձեռնած հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած մի շարք միջադեպերից հետո ստեղծված իրավիճակը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումներն այդ կապակցությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։