Ներքին 4 տարի առաջ - 19:01 16-11-2021

Անհրաժեշտ են արյան դոնորներ. Արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որտեղ հայտնում է, որ շտապ անհրաժեշտ են արյան դոնորներ «Արյան պաշարների համալրման համար խնդրում ենք ներկայանալ արյունատվության։ Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։ Խնդրում ենք մոտենալ անձնագրով»,– նշված է հայտարարության մեջ։

Թե ինչով է պայմանավորված արյան դնորների անհրաժեշտությունը, հայտարարության հեղինակները չեն հստակեցնում։