Արտաքին 4 տարի առաջ - 15:52 11-11-2021

Աֆղանստանից ամեն օր մինչև 5000 փախստական է մուտք գործում Իրան

Աֆղանստանից օրական մինչև 5000 փախստականներ են տեղափոխվում հարևան Իրան, ինչը խորացնում է առանց այն էլ ծանր բեռը, որին նա բախվում է՝ ընդունելով, ըստ գնահատականների, 3,6 միլիոն աֆղանցու, հաղորդել է օգնության խումբը:

Փախստականների հարցերով նորվեգական խորհուրդը կոչ է արել մեծացնել միջազգային աջակցությունն Իրանին, որը, չնայած ԱՄՆ կոշտ տնտեսական պատժամիջոցներին, իրականացնում է այն քաղաքականությունը, ինչը խորհուրդն անվանել է փախստականների հարցով աշխարհում ամենաընդգրկուններից մեկը:

«Չի կարելի սպասել, որ Իրանը կհյուրընկալի այդքան շատ աֆղանցիների՝ միջազգային հանրության այդքան քիչ աջակցությամբ,- ասել է խորհրդի գլխավոր քարտուղար Յան Էգելաննը այս շաբաթ Իրան այցելությունից հետո:- Անհրաժեշտ է անհապաղ ավելացնել օգնության ծավալը ինչպես Աֆղանստանի ներսում, այնպես էլ հարևան երկրներում, ինչպիսին է Իրանը, նախքան մահացու ձմեռային ցրտերը»:

Խորհուրդը հայտարարել է, որ, ըստ գնահատականների, առնվազն 300.000 աֆղանցիներ տեղափոխվել են Իրան այն ժամանակից ի վեր, երբ թալիբները մտան Քաբուլ՝ օգոստոսին ԱՄՆ հրամանատարությամբ զորքերի դուրսբերումից հետո:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին