Ներքին 4 տարի առաջ - 13:54 10-11-2021

Ծեծկռտուք՝ Սև լճի մոտ

Երեկ՝ նոյեմբերի 9-ին, Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև այն բանից հետո, երբ մեր զինվորները ՀՀ տարածքում իրականացրել են ամրաշինական միջոցառումներ։

24News-ը հայտնում է, որ հարցին միջամտել են ռուս զինվորականները, սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ։

«Ադրբեջանցիները Հայաստանի տարածքում՝ Սև լճի ուղղությամբ՝ Գորիսի գլխավերևում հենակետ էին տեղադրել։ Իսկ մեր զինվորները, ի պատասխան, հենակետ են տեղադրել նրանց թիկունքում՝ կրկին ՀՀ տարածքում։ Այս շարժառիթով ադրբեջանցիներն անցել են սադրանքների, որն էլ հանգեցրել է ծեծկռտուքի։ Հարցին միջամտել են ռուս զինվորականները, այս պահին որևիցե գործողություն չի ընթանում, սակայն իրավիճակը բավականին լարված է»։