Ներքին 4 տարի առաջ - 11:37 09-11-2021

Նիկոլ Փաշինյանը այցելել է Եռաբլուր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ի տարելիցի կապակցությամբ լուսաբացին այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Վարչապետը ծաղիկներ է դրել հերոսների շիրիմներին, խոնարհվել և հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: