Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:42 29-10-2021

Պետությունը պետք է լինի հայկական ՏՏ արտադրանքի համար մեկ սպառողը․ նախարար

Պետությունը ոչ միայն պետք է օգնի բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին, այլև օգտագործի նրանց արտադրանքը։ Այսօր DigiTec ցուցահանդեսում լրագրողներին ասաց Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը։

«Ցուցահանդեսի տաղավարներում ներկայացված են մի քանի հետաքրքիր ծրագրեր, որոնք պետական ապարատը կարող է օգտագործել իր կարիքների համար, մասնավորապես կադրերի ընտրությունն օպտիմալացնելու նպատակով։ Ուրախալի է նաև, որ գնալով ավելի շատ ընկերություններ են դուրս գալիս արտաքին շուկաներ», - ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ նույնիսկ այն ընկերությունները, որոնք պարտվում են պետական ապարատի տեղեկատվական համակարգերի և այլ ՏՏ լուծումների մրցույթներում, հաջողությամբ հայտնվում են արտաքին շուկաներում և չեն փորձում միմյանց հեռացնել տեղական սահմանափակ շուկայից։

Նախարարը նշեց նաև, որ ցուցահանդեսում ներկայացված են «Գաղափարից բիզնես» մրցույթում անցած տարի պետական դրամաշնորհներ ստացած ընկերությունները։

«Հետևաբար մեր աջակցությունն օգնում է ընկերություններին զարգանալ»,- ամփոփեց Խաչատրյանը։

Ամենից շատ դիտված

15:47 Նախօրեին բանակում մահացած զինծառայողը 19 տարեկան էր, ապրում էր մեծ եղբոր ու մոր հետ․News.am
12:52 Իմ անցած ճանապարհն անցնելու համար ձեզնից 3 կենսաբանական կյանք կպահանջվի. Ղազարյանը-Անդրեասյան բանավեճ՝ ԱԺ-ում
11:00 Փաշինյանի գլխավորությամբ Կառավարության նիստ է ընթանում. ՈւՂԻՂ
16:06 Շնորհավոր ծնունդդ, ուժեղ տղա՛․ Առուշ Առուշանյանը շնորհավորել է հոր ծննդյան օրը
18:00 Կա՛մ «Գողականի մասին» օրենքն ընդունեք, կա՛մ ժարգոնից հրաժարվեք
17:40 Անձնական հարց է, ավել բան չենք կարող ասել․ նոր մանրամասներ՝ Վարդենիսի ԲԿ-ի տնօրենին ծեծելու դեպքից
22:48 Քըլէչը հմուտ դիվանագետ է, բայց երեխա դաստիարակելու հարցում անպիտան դուրս եկավ. Ղազարյան
21:20 Դատարանը տնային կալանք է կիրառել «Օշականցի Գևորիկի» և «Զապի» նկատմամբ
23:15 Արմեն Գրիգորյանը բալանսավորված քաղաքականություն չէր վարում, եվրոպամետ ուղղության ջատագովներից մեկն էր. Սիմոնյան
16:44 Մեքենաներս ջարդուխուրդ եղան էս ճամփեքին, գոնե ավազ կամ շեբեն լցնեն. գյուղացի