Ներքին 4 տարի առաջ - 23:54 28-10-2021

Արարատում արտակարգ իրավիճակ է․ Hraparak.am

Շուրջ մեկ ժամ է՝ Արարատ քաղաքի մուտքի մոտ ոստիկանական խմբեր են կուտակված՝ ավտոմեքենաներ և ոստիկանության աշխատակիցներ: Նրանք կանգնեցնում են քաղաքացիների ավտոմեքենաները և զննության ենթարկում:

Մեր թղթակցի հարցերին, թե ինչ են փնտրում ոստիկանները քաղաքի մուտքի մոտ՝ օպերացիան իրականացնող աշխատակիցները հրաժարվեցին պատասխանել՝ ասելով, որ շարքային ստուգումներ են:

Նշենք, որ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ փոխանցեցին, որ արտասովոր բան չկա, ուժեղացված ծառայություն է:

Մանրամասն՝ տեսանյութում։