Ներքին 4 տարի առաջ - 21:42 28-10-2021

Սուրեն Պապիկյանը կմեկնի չվճարվող արձակուրդի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 3-ը ներառյալ կմեկնի չվճարվող արձակուրդի: Այս մասին հայտնում է e-gov.am կայքը:

Վարչապետի 1220-Ա որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով: