Ներքին 4 տարի առաջ - 23:35 26-10-2021

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է

Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով 2021 թ. հոկտեմբերի 27-ին Երևան քաղաքի Գրիգոր Լուսավորչի-Արգիշտիի-Իտալիայի-Բեյրութի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով:

Միաժամանակ, ազդանշանների տեսանելիությունը բարելավելու համար նշված խաչմերուկի տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասերի աջ կողմերից կտեղափոխվեն և կտեղակայվեն երթևեկելի մասերի վերևի հատվածներում, տեղեկացնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից: