Ներքին 4 տարի առաջ - 11:53 24-10-2021

Հայաստանում գրանցվել է COVID-19-ի 2354 նոր դեպք, մահացել է 38 հիվանդ

Հայաստանում հոկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 731-ն` առողջացման, 6013-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 27366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 992 595 թեստավորում:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, հոկտեմբերի 23-ին կատարվել է 16 915 թեստավորում, որոնցով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2354 նոր դեպք: 1026 պացիենտ առողջացել է, 38-ը մահացել:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1258 է: