Սպորտ 4 տարի առաջ - 11:19 20-10-2021

Yerevan open՝ բլից. Հայկ Մարտիրոսյանը գրավեց 3-րդ հորիզոնականը

Շախմատի Երևան Օփեն մրցաշարի խաղային 5-րդ օրը բաժանված էր 2 մասի. նախ, առավոտյան դասական պարտիայի շրջանակում կայացավ 5-րդ տուրը, իսկ երեկոյան հատվածն ամենաթեժն էր:

Առաջին անգամ Երևան Օփենը ընդմիջվեց Բլից մրցաշարով, որտեղ հավաքվել էր հայկական շախմատի աստղաբույլը: Հայկ Մարտիրոսյան, Ռոբերտ Հովհաննիսյան, Շանթ Սարգսյան, Մամիկոն Ղարիբյան, Արթուր Դավթյան, Կանանց Հայաստանի չեմպիոն Սուսաննա Գաբոյան, Աննա Սարգսյան, Մարիա Գևորգյան, Վրացական շախմատից Գիգա Քուբարաձեն, որը փայլում է բլից մրցաշարերում և այլոք: 9 բլից պարտիա. յուրաքանչյուրին 3-ական րոպե՝ ամեն քայլին 2 վայրկյան հավելումով: Մոտ 3 ժամ տևած պայքարի արդյունքում հաղթողի կոչումը նվաճեց հնդիկ Պրագնանանդհա, նույնքան միավորով 2-րդ տեղը գրավեց կրկին հնդիկ Հարշա Բարատակոտին, իսկ եռյակը կրկին 7.5 միավորով եզրափակեց Հայաստանի հավաքականի անդամ Հայկ Մարտիրոսյանը:

7 միավոր վաստակեց Շանթ Սարգսյանը: 7 միավոր վաստակեց նաև Հովհաննես Գաբուզյանը: Մրցաշարի առաջին համար Ռոբերտ Հովհաննիսյանը բավարարվեց 6 միավորով: Նույնքան միավոր վաստակեցին նաև Մամիկոն Ղարիբյանն ու Դավիթ Շահինյանը: Կանանց Հայաստանի հավաքականի անդամներ Աննա Սարգսյանն ու Սուսաննա Գաբոյանը վաստակեցին համապատասխանաբար 4 և 4.5 միավոր, Մարիա Գևորգյանը մեկ տուր բաց թողնելով 4 միավոր գրանցեց:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում