Ներքին 4 տարի առաջ - 12:29 14-10-2021

377 մլն դրամի արտոնություն՝ Հանրային ՀԸ-ին

Կառավարության՝ հոկտեմբերի 14-ի նիստի չզեկուցվող հարցերից է «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալն ավելացնելու և 2020-ի գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժնի՝ պետբյուջե վճարումից ազատելու նախագիծը։

Ըստ որոշման հիմնավորման՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերության» բնականոն գործունեության ապա­հովման համար ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազին­­ման աշխատանքների իրականացման անհրաժեշտություն կա, որի համար Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահի կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 2021 թ. պետա­կան բյուջե վճարման ենթակա շահութաբաժնի 377,548.9 հազար դրամի չափով պար­տավորությունը չվճարելու առաջարկ։ Այն պայմա­նավո­րված է ԱՍԲ-1 նկարահանման տաղավարի տեխնիկական վերազին­­ման աշխատանք­ների իրակա­նացմամբ։