Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 15:01 06-10-2021

Սաակաշվիլին լաստանավի մեջ երեք օր նստել է արկղերի արանքում. Ուգուլավա

Թբիլիսիի նախկին քաղաքապետ, Փոթիի քաղաքապետի թեկնածու Գիգի Ուգուլավան հաստատել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերադարձել է հայրենիք՝ թաքնվելով բեռնատարում: Ուգուլավան Սաակաշվիլիի վերադարձը համարել է շատ խիզախ քայլ, որը կմտնի պատմության մեջ:

«(Նա վերադարձել է) Օդեսա-Փոթի լաստանավով, այնտեղ նա երեք օր նստել է արկղերի արանքում: Սաակաշվիլիի համաքաղաքացիներն ու համախոհները նրան խցկել են բեռնատարի մեջ, այնուհետև նրան տարել Բաթում»,- ասել է Ուգուլավան «Դոժդ» հեռուստաալիքի եթերում:

Քաղաքական գործչի խոսքով՝ ինքը տեղեկատվություն է ստացել փաստաբաններից և Վրաստանի խորհրդարանի պատգամավորներից, ովքեր այցելում են Սաակաշվիլիին Ռուսթավիի բանտում: