Ռոբերտ Քոչարյանին արգելել են ստանալ Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Ավտովթար՝ Երևանում․ մեքենան մխրճվել է բենզալցակայանի տարածք, կա տուժած․Shamshyan.com Արմավիրում ծեծել է ամուսնուն, ապա սպիրտով հրկիզել Նիկոլ Փաշինյանը դատի է տվել «Yerevan Today»-ի խմբագրին և «Հայելի ակումբին»՝ պահանջելով 4 մլն դրամ փոխհատուցում․ Tert.am Բյուրականի նախկին համայնքապետը մեղադրվում է 3 մլն դրամ կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ Ենոքավանի վարչական ղեկավարը խաբեության զոհ է դարձել․ կեղծ ԱԱԾ աշխատակիցն ու ԿԲ ներկայացուցիչը խոշոր գումար են հափշտակել․ Shamshyan.com Փաշինյանն ու Ռումինիայի նախագահը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր Ռուսաստանն արգելել է ցուցադրել «Մոնթե» ֆիլմը. Genetic Production Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ «Mitsubishi»-ն բախվել է կայանված «Toyota»-ին և կողաշրջվել․ կա վիրավոր․Shamshyan.com
Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 18:57 01-10-2021

ՀՀ գլխավոր դատախազությունում քննարկվել են ճանապարհատրանսպորտային կանոնների հանցավոր խախտման դեպքերի աճի, դրա դեմ պայքարի խնդիրներ

ՀՀ գլխավոր դատախազությունում հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտումների, ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ համալիր պայքարի հիմնահարցերի քննարկման նպատակով:

Խորհրդակցությանը, որն անցկացրել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը, մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՀՀ փոխոստիկանապետ Կամո Ցուցուլյանը, Երևան քաղաքի դատախազ Սևակ Հովհաննիսյանը, ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Կարեն Բիշարյանը, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետ Եգոր Կարապետյանը, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության առաջին վարչության պետ Ազատ Գևորգյանը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության երթևեկության կառավարման բաժնի պետ Հայկ Սարգսյանը և այլք:

Քննարկվել են հանրապետությունում արձանագրվող ՃՏՊ և ՃԵԿ հանցավոր խախտումների ընդհանուր վիճակը, կանխարգելիչ միջոցառումների, պատժողական քաղաքականության արդյունավետությունը, այս ոլորտում իրավասու պետական մարմինների միջև համագործակցության երկարաժամկետ և կարճաժամկետ անելիքները, նաև՝ ՃԵԿ խախտումների կապակցությամբ իրականացվող նախնական քննությունների արդյունավետությանն առնչվող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Աֆանդյանը մտահոգություն է հայտնել ՃՏՊ-ների, դրանց ողբերգական հետևանքներով դեպքերի աճի միտումների կապակցությամբ: Ըստ նրա՝ ճանապարհային անվտանգության երաշխավորման պետության պոզիտիվ պարտականության կատարման համատեքստում խիստ անհրաժեշտ է ոլորտում առկա խնդիրների լուծման նպատակով բոլոր պատկան մարմինների սերտ գործակցությունը՝ ըստ գործառույթների ու պարտականությունների:

ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ 2021թ. առաջին կիսամյակում արձանագրվել է ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործության 735 դեպք, ինչը 176-ով կամ 31,5%-ով ավելի է նախորդ տարվա առաջին կիսամյակի ընթացքում տեղի ունեցած դեպքերի թվից։ 57,3%-ով աճել է նման խախտումների արդյունքում մահվան դեպքերը (2020թ.առաջին կիսամյակում՝ 75 դեպք, 2021թ.՝ 118)։ Ըստ մարզերի, ընդհուպ համայնքների, կոնկրետ ճանապարհների և իրավասու մարմինների գործառույթների՝ վերլուծվել են դեպքերի աճին նպաստող պատճառները, նպաստող պայմանները, դրանց վերացման հնարավոր միջոցները:

Անդրադառնալով դրանց՝ որպես առկա խնդիրների լուծման մեխանիզմներ, խորհրդակցության մասնակիցների կողմից կարևորվել է հաշվառումից հանված, սակայն չխոտանված, փաստացի պարտադիր տեխզննում չանցնող և երթևեկության հետ անհամատեղելի անսարքություններ ունեցող տրանսպորտային միջոցների՝ երթևեկությանը մասնակից դառնալը բացառելու, հանրապետությունում ՃԵ կանոնների միասնական կիրառման և դրա նկատմամբ կենտրոնացված վերահսկողության իրականացման, երթևեկության անվտանգությունից բխող ճանապարհաշինարարական նորմերի կատարման նկատմամբ վերահսկողության ուժեղացման և այդ նպատակներով համապատասխան իրավակարգավորումների կատարելագործման անհրաժեշտությունը:

Դատախազության կողմից շեշտվել է միջպետական, հանրապետական և մարզային ճանապարհներին ՃՈ կարգախմբերի բաշխումը և ծառայությունն ըստ արձանագրվող միջադեպերի քարտեզագրման իրականացնելու, ուժեղացնելու, ավտովթարների համար ռիսկային հատվածները, շրջանցիկ ճանապարհային գոտիները նախազգուշացնող երթևեկության նշաններով կահավորելու խնդիրը: Նկատի ունենալով, որ ավտովթարների, վրաերթերի զգալի մասը կատարվում է գիշերային ժամերին և խաչմերուկներում, քննարկվել է առնվազն այդ հատվածներում համայնքային մարմինների, տնտեսվարող սուբյեկտիների հետ գործակցությամբ լուսավորության ապահովման, այդ նպատակով նաև օրենսդրական որոշակի կարգավորումներ նախատեսելու հնարավորությունը:

Առավել լուրջ խնդիրներից է համարվել ծանր հետևանքներով ավտոպատահարներին ամենաշատը նպաստող երկու հիմնական գործոնների՝ տրանսպորտային միջոցն անսթափ վիճակում կամ առանց վարորդական իրավունքի վարելու և արագության գերազանցման դեմ կանխարգելիչ միջոցների անբավարարությունը, ինչպես նաև ճանապարհային գծանշումները ձևախեղելու, երթևեկության նշանների ցուցանակները գողանալու դրսևորումները: Քննարկվել են դրանց դեմ պայքարի միջոցների խստացման տարբերակները:

Մեծ ուշադրություն է դարձվել երթևեկության մասնակիցների պատասխանատու վարքի և իրավագիտակցության ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացմանը՝ հանրային իրազեկման լայն գործիքակազմի կիրառմանը, դպրոցներում երթևեկության և դրա կանոնների վերաբերյալ առարկայական կամ լրացուցիչ դասաժամերի հատկացման հեռանկարներին:

Առանձին քննարկվել են նաև ՃՏՊ-ների, հատկապես մահվան ելքով դեպքերի քննությունների որակի և արդյունավետության հարցերը: Խնդիր է դրվել առանձնահատուկ հետևողականություն դրսևորել հանցագործությունները, դրանք կատարող անձանց տաք հետքերով բացահայտելու նպատակով իրականացվող քննչական, օպերատիվ-հետախուզական գործողությունների արագության և լիարժեքության ապահովման հարցում:

Նախանշված աշխատանքների իրականացման ընթացքը, գործնական արդյունքները քննարկելու և առաջ շարժվելու նպատակով որոշվել է առաջիկայում հաճախակի դարձնել նման խորհրդակցությունների անցկացումը:

Ամենից շատ դիտված

20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան
21:10 Սամվել Կարապետյանը դատի է տվել Փաշինյանին՝ պահանջելով հերքել զրպարտությունը
21:17 Մեր երկրի ծննդյան վկայականը չի կարող փոխվել հարևան երկրի ցուցումով. անգամ հիշատակություն չկա Ցեղասպանության մասին
22:56 Թրամփը Գոհաբանության օրը ներում կշնորհի Ազատություն և Փետուր անունով հնդկահավերին
23:29 ՀՀ-ում որոշողը պետք է լինի այն քաղաքացին, որն ամուր կապեր ունի Հայաստանի հետ. Սրբուհի Գալյան
21:34 Անձամբ իմ և մեր թիմի անունից հաստատում եմ՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու
20:00 Երեկոյան պիկ ժամի քաոսը Երևանում
21:46 Կապանում բախվել են «Mercedes»-ը և «Lexus»-ը․ 2 վիրավորներից մեկը անչափահաս է