Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 18:08 25-09-2021

Լեհաստանը հրաժարվում է վճարել ԵՄ տուգանքը աշխատող ածխահանքի համար

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ երկիրը չպետք է կատարի ԵՄ դատարանի նախագահի տեղակալի որոշումը, որը պարտավորեցնում էր վճարել օրական €500 հազար «Տուրով» հանքում ածխի արդյունահանման համար: Այս մասին հայտնում է «Լեհական ռադիոն»:

Նրա խոսքով, քանի որ տուգանքների մասին որոշումն ընդունվել է միանձնյա, դա խաթարում է Եվրամիության դատարանի գործունեության իմաստը:

Երկրի ղեկավարը նշել է, որ լեհական էներգիայի 7%-ը ստացվում է «Տուրով» հանքի ածուխից: Այն ապահովում է էլեկտրակայանը, որն էլեկտրաէներգիա է մատակարարում երկրի մի մեծ հատվածի: Դուդան հավելել է, որ Լեհաստանը չի կարող դադարեցնել աշխատանքը այդ հանքում, քանի որ դա կսահմանափակի էլեկտրաէներգիայի պաշարները:

Նա նաև կարծիք է հայտնել, որ դատարանը այդպիսի որոշում է կայացրել, որպեսզի Վարշավան էլեկտրաէներգիա գնի Գերմանիայից: