Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 18:24 19-09-2021

Մոսկվան քվեարկում է. երեք մակարդակներով ընտրությունների վերջին օրն է

Մոսկվաբնակները շարունակում են քվեարկել Պետդումայի ընտրություններում, Մոսկվայի քաղաքային դումայի լրացուցիչ ընտրություններում և Շչուկինոյի շրջանի քաղաքային խորհրդի ընտրություններում: Սեպտեմբերի 19-ը վերջին օրն է, երբ քաղաքացիները կարող են իրենց ձայնը տալ՝ հեռակա կարգով կամ ընտրատեղամասերում քվեաթերթիկների միջոցով:

Այսօր մինչև ժամը 20.00-ն հեռակա էլեկտրոնային քվեարկության համար նախօրոք գրանցված քաղաքացիները կարող են կատարել իրենց ընտրությունը առցանց՝ mos.ru կայքի հատուկ բաժնում: Դրա համար հարկավոր է իրավազորել անձնական օգտահաշիվը: Նրանք, ովքեր համակարգ մուտք են գործել քվեարկության վերջին օրը 19.59-ին, քվեարկելու համար կունենան 15 րոպե, որից հետո կսկսվի արդյունքների վերծանումը:

Ինչպես հաղորդում է ընտրությունների դիտարկման հասարակական շտաբը, էլեկտրոնային ընտրողների մասնակցությունը առայժմ հասնում է Մոսկվայում առցանց քվեարկության համար գրանցված բոլոր ընտրողների 84.5%-ին: Համակարգը թողարկել է ավելի քան 1.7 միլիոն քվեաթերթիկ: Միևնույն ժամանակ, այն կայուն աշխատում է շուրջօրյա ռեժիմով և հաղթահարում է ամբողջ ծանրաբեռնվածությունը, այդ թվում՝ հաքերային հարձակումները: