Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 17:27 18-09-2021

Բրիտանիայում մշակել են նիհարելու հեղափոխական մեթոդ՝ «90 րոպե»

Բրիտանական Սուրեյի համալսարանում հետազոտությունների ընթացքում մշակվել է քաշի կորստի պարզ և արդյունավետ մեթոդ: «90 րոպեի մեթոդ» անվանումը ստացած ծրագիրը թույլ է տալիս քաշ գցել առանց հատուկ ջանքերի՝ վստահեցնում են հետազոտողները: Համենայնդեպս, իհարկե, ինչ-որ բան պետք է անել:

Ինչպես հաղորդում է Metro կայքը, նրանց, ովքեր որոշել են դեն նետել ավելորդ կիլոգրամները, խորհուրդ է տրվում նախաճաշել սովորականից 90 րոպե ուշ, իսկ ընթրել 90 րոպե շուտ: Հնարքը դժվար չէ, բայց, ինչպես նշում են ծրագրի հեղինակները, այն իսկապես գործում է:

Մեթոդի արդյունավետությունը ապացուցված է փորձով: Կամավորներին խնդրել են 2.5 ամիս ուտել որոշակի ժամի: Եվ հետո նրանց բաժանել են երկու խմբի: Նրանցից մեկն անցել է 90 րոպեի մեթոդին, իսկ երկրորդը շարունակել է հետևել սնունդ ընդունելու նախորդ ժամանակացույցին:

Հրապարակման մեջ ասվում է, որ նրանք, ովքեր փոխել են սնունդ ընդունելու ժամանակացույցը, սկսել են կորցնել քաշը:

Բանն այն է, նշում են գիտնականները, որ այս մեթոդը օգնում է նվազեցնել ախորժակը և կրճատել ուտելիքի քանակը: