Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 15:16 18-09-2021

Երկարակյաց կենդանակերպի նշանների թոփ-5

Աստղագուշակները նկատել են, որ կենդանակերպի նշանների մեջ կան երկարակյացներ: Իհարկե, կենդանակերպի ցանկացած նշանի ներկայացուցիչների մեջ կան մարդիկ, ովքեր ապրում են մինչև պատկառելի ծերություն: Սակայն կան կենդանակերպի նշաններ, որոնց, ինչպես ասում են, դեմքին գրված է ոչ միայն ութերորդ տասնամյակը լրացնել, այլև պահպանել ակտիվությունն ու մտքի պայծառությունը: Այնուամենայնիվ, ինչպես ասում են աստղագուշակները, դուք պետք է աջակցեք ձեր օրգանիզմին, որպեսզի այն լավ հնարավորություն ունենա պայքարելու հիվանդության դեմ: Բացի դրանից, կենդանակերպի այս նշանները պետք է խուսափեն որոշակի հիվանդություններից, եթե ցանկանում են իրականացնել իրենց երկարակեցության նախասահմանումը:

Խոյ

Ընդհանուր առմամբ Խոյերն ամուր առողջություն ունեն, հայտնում է «Պյատիյ կանալ»-ը: Եթե ​​կյանքում լուրջ վնասվածքներ, սթրեսներ և վիրուսային հիվանդություններ չեն եղել, ապա Խոյի ներկայացուցիչները սովորաբար հեշտությամբ անցնում են իրենց կյանքի միջին տարիքը: Այսպես. Խոյ կանայք միջինում ապրում են նվազագույնը 78-80 տարի, Խոյ տղամարդիկ նույնպես սովորաբար ապրում են առնվազն մինչև 79 տարի:

Ցուլ

Ցլերը, ինչպես և Խոյերը, ըստ վիճակագրության ապրում են առնվազն 79-80 տարի: Ցուլ կանայք շատ հաճախ շրջապատողներին զարմացնում են իրենց տոկունությամբ: Ճիշտ է, նրանք պետք է հետևեն, որ գերհոգնածությունը չդառնա ամենօրյա պրակտիկա: Ցուլ տղամարդիկ ավելի լավ է հրաժարվեն ծխելուց, որի պատճառով կարող են խնդիրներ առաջանալ թոքերի, արյան անոթների և սրտի հետ:

Երկվորյակներ

Երկվորյակների ներկայացուցիչներից կանայք կյանքի տևողությամբ մի քանի տարով գերազանցում են տղամարդկանց: Այսպես. Երկվորյակ կանայք եթե թույլ չեն տալիս օրգանիզմի գերսառեցում, սովորաբար ապրում են մինչև 85 տարի և նույնիսկ ավելի: Երկվորյակ տղամարդիկ նույնպես ունեն 80-ամյա սահմանը հատելու ներուժ, սակայն նրանց իմունիտետն ավելի ցածր է, քան Երկվորյակ կանանց, և առկա է թոքերի հիվանդության ռիսկ: Երկվորյակ տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 78 տարի է:

Կույս

Կույսի նշանի ներկայացուցիչները ծնված օրից սովոր են ճշտապահության, այդ թվում՝ իրենց առողջության հարցում: Հետևաբար նրանք մյուսներից ավելի հաճախ են ապրում 80 տարուց ավելի: Կույսերին կօգնի սպորտով ղբաղվելը:

Այծեղջյուրներ

Սովորաբար Այծեղջյուրներն ուշադրությամբ են վերաբերվում բժիշկների խորհուրդներին, չեն մոռանում այցելել նրանց և հետազոտություն անցնել: Այնպես որ, սա նրանց երկարակեցության հիմնական գործոններից մեկն է: Սակայն նրանք պետք է ուշադրություն դարձնեն շնչառական և միզասեռական համակարգի օրգաններին: