Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 20:07 14-09-2021

Լրագրողները պնդում են, որ պարզել են Բեյրութի նիտրատի բեռի սեփականատերերին

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից ավելի քան մեկ տարի անց, որի հետևանքով տասնյակ մարդիկ զոհվեցին և զգալի ավերածություններ եղան Լիբանանի մայրաքաղաքում, հիմնական խնդիրներից մեկը մնում է նավահանգստի պահեստում պայթած ամոնիումի նիտրատի սեփականության հարցը:

Այս մասին ասվում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության լրագրության միջազգային կենտրոնի (OCCRP) հետաքննության մեջ: Ինչպես գրում են հրապարակման հեղինակները, իրենց հաջողվել է հաստատել նախնական ենթադրությունը, որ Լոնդոնում գրանցված Savaro Ltd ընկերությունը, որը իրականացրել է Rhosus նավով ավելի քան երկուսուկես հազար տոննա սելիտրայի փոխադրումներ, իսկապես կապված է Ուկրաինացի գործարար Վլադիմիր Վերբոնոլի հետ։ Նրա մասին, ի թիվս այլ բաների, ասվում է, որ առնվազն 2001 թվականից ի վեր նրա մասնակցությամբ հիմնադրված ընկերությունները վաճառում են պարարտանյութեր, մետաղագործության սարքավորումներ:

Ինքը՝ Վլադիմիր Վերնոբոլը, նախկինում հերքել էր այն պնդումը, թե ինքը կապ ունի այն բեռի հետ, որը Վրաստանից Մոզամբիկ էր տեղափոխվել 2013 թվականին, սակայն ճանապարհին առգրավվել էր Բեյրութի նավահանգստում: Դա պայմանավորված էր Rhosus
նավի տեխնիկական խնդիրներով և նավահանգստի ծառայությունների դիմաց չվճարված պարտքերով:

Փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո լրագրողները եզրակացրել են որ Savaro Ltd- ն ամոնիումի նիտրատով առևտուր անող ավելի մեծ ընկերություն է՝ Դնեպրի բիզնես ցանցի մի մասը, որը կարող է օգտագործվել պայթուցիկ նյութերի արտադրության մեջ: Ճշգրիտ պարզելը, թե ում է պատկանում Savaro Ltd-ն, բարդ է, չնայած ճշմարտությունը թաքնված էր մի շարք օֆշորային ընկերությունների առաջադրված տնօրենների և բաժնետերերի հետևում: Այս բիզնես կառույցի աշխարհագրությունը ներառում է Ուկրաինան, Անգլիան, Շոտլանդիան, Կարիբյան ավազանը, Միացյալ Նահանգները և Հարավային Խաղաղ օվկիանոսը:

Ինչպես ընդգծում են OCCRP-ում, նման շփոթեցնող կառուցվածքը արտացոլում է միջազգային տրանսպորտում կիրառվող բարդ մեթոդները, և փորձագետների կարծիքով՝ հաճախ կապված է պատասխանատվությունից խուսափելու կամ կասկածելի բիզնեսի խթանման ցանկության հետ:

2020 թվականի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը համարվում է պատմության մեջ ամենամեծ ոչ միջուկային պայթյուններից մեկը: Ավելի քան 200 մարդ զոհվել է, ավելի քան 300 հազարը կորցրել են իրենց տները: Լիբանանցիների մեծ մասն աղետի հիմնական պատճառը համարում էր իշխանությունների անփութությունը: Պայթուցիկ նյութը երկար ժամանակ պահվում էր նավահանգստում՝ առանց անվտանգության համապատասխան միջոցառումների:

Անցյալ ամիս փաստաբանները հայց էին ներկայացրել Savaro Ltd-ի դեմ Լոնդոնի դատարան: Նրանք, ի թիվս այլ բաների, խոսում են զոհերի ընտանիքների անունից: Պաշտպանները շեշտում են, որ բեռի սեփականատերերը պետք է պատասխանատվություն կրեն ողբերգության համար, քանի որ նրանք համապատասխան միջոցներ չեն ձեռնարկել՝ վտանգավոր նյութերը հանելու համար: