Ներքին 5 տարի առաջ - 13:11 25-07-2021

Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի վթարի զոհերի թիվը հասել է 4-ի

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, երեկ՝ հուլիսի 24-ին, ժամը «Ջարդի ձոր» կոչվող հատվածում տեղի ունեցած վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է Ա․ Ի․-ի և Է․ Ք․-ի դիերը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ուղևոր Խ․ Ի․-ի (մոտ 12 տարեկան աղջիկ, կենդանության նշաններ չեն եղել)։

Խ․ Ի․-ն, տուժածներ Ա․ Գ․-ն (ծնված 1982 թ․), Լ․ Խ․-ն (ծնված 1988 թ․), Վ․ Խ․-ն (ծնված 1989 թ․), իսկ Գ․ Հ․-ն՝ տեղի ուժերով, հոսպիտալացվել են Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները գրանցել են 12 տարեկան աղջկա և Վ․ Խ․-ի մահը, Ա․ Գ․-ի և Լ․ Խ․-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Գ․ Հ․-ն ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Ամենից շատ դիտված

18:20 Թույլ չեմ տա երգես․ Կամո Սեյրանյանը դեմ է եղել դստեր՝ երգչուհի դառնալու որոշմանը
18:40 Գոռ Հակոբյանը կիսվել է որդու բուժման առօրյայից կադրերով
22:45 Բժշկության հետ կապ չունեն, բայց ղեկավարում են բուժհիմնարկներ. Գյումրիի պոլիկլինիկաների փոխտնօրենները ՔՊ-ականներ են
20:55 Աննա Վարդապետյանն ընտրվել է միջազգային դատախազական կառույցի փոխնախագահ
20:00 Գերին սփրթնեց, երբ իմացավ՝ ում դիմաց է կանգնած․ Քյոխը
23:25 Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
17:10 Փաշինյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
19:40 Իրենց քաղաքական շահի համար մարդուն բանտարկեցին․ Կարապետյանը՝ Գևորգյանի մահվան մասին
17:35 Ում է բանտ ուղարկել դատավոր Մասիս Մելքոնյանը․ Ռուբեն Մելիքյան
11:20 28,650–ի փոխարեն` 88,650 դրամ. նոյեմբերի 14-ից հասանելի են կենսաչափական անձնագրերի՝ սեղմ ժամկետում տրամադրման ծառայությունները