Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 11:30 13-06-2021

Հունիսի 13-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 39 նոր դեպք

Երեկ՝ հունիսի 12-ին, Հայաստանում կատարվել է 2807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 39 նոր դեպք: Ունենք 77 առողջացած և 2 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1094 է:

Այսպիսով՝ համավարակի սկզբից ի վեր Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223682 դեպք, որոնցից 215195-ն` առողջացած, 4484-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2909 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1125102 թեստավորում: