Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 16:02 11-06-2021

Ադրբեջանցիները վաղն արդեն կհասնեն մինչև Երևան. Վահե Հակոբյան

«Հայաստան» դաշինքից պատգամավորի թեկնածու Վահե Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում նախընտրական քարոզչության ընթացքում հայտարարել է, որ ադրբեջանցիները վաղն արդեն կհասնեն մինչև Երևան։ Ամբողջ երկիրը վխտում է լրտեսներով:

Նա նշել է նաև, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները ձախողել են աշխատանքը բոլոր ոլորտներում. «Նրանք պատերազմում ժողովրդին հասցրել են պարտության։ Դեռևս անհասկանալի է, թե քանի զոհ ունենք և քանի անհետ կորած։ Ամենուրեք քաոս է տիրում։ Հունիսի 20-ին մենք կփակենք այս խայտառակ էջը։ Մենք Նիկոլին ու նրա ուսապարկերին ասում ենք ոչ»։

Ձեզ գուցե հետաքրքրի