Արտաքին 5 տարի առաջ - 13:10 10-06-2021

Ամերիկացի լրագրողը խոսել է Սիրիայի Հայաթ Թահրիր ալ-Շամ բանտերում խոշտանգումների մասին

Վերջերս ամերիկացի լրագրող և քարոզիչ Բիլալ Աբդուլ Քարիմը հարցազրույց է տվել, որտեղ նա խոսել է Ռուսաստանում արգելված Հայաթ Թահրիր ալ-Շամ կազմակերպության հետ հակամարտության և խմբի բանտում մնալու մասին: Նա ձերբակալվել էր Ալ-Ջուլանի զինյալների կողմից 2020 թ. օգոստոսին՝ կազմակերպության բանտերում խոշտանգումների մասին իր հաղորդման հրապարակումից կես ժամ անց:

Աբդուլ Քարիմը վեց ամիս անցկացրել է բանտում, մեղավոր ճանաչվել անցանկալի գործունեության մեջ և դատապարտվել 3 ամսվա ազատազրկման մի քանի կետերով: Քարիմը նշել է, որ փաստաբանին թույլ չեն տվել տեսակցել իրեն, նրան չեն ծանոթացրել վկաների ցուցմունքներին, իսկ դատավճիռը կայացվել է նրա բացակայությամբ և առանց դատավորի: Լրագրողը նաև մեղադրել է կազմակերպության ղեկավար Աբու Մուհամեդ ալ-Ջուլանիին ստի մեջ՝ իբր խմբավորումը չունի իր սեփական բանտերը:

Աբդուլ Քարիմը բանտում չի խոշտանգվել, բայց տարբեր հաստատություններում գտնվելով՝ անընդհատ լսել է խոշտանգվողների ճիչերը:

Ամենից շատ դիտված

16:36 Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան․ 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում. 168.am
19:22 Երևանում 53-ամյա տղամարդը, այցելելով հարազատների շիրիմներին, գերեզմանը հայտնաբերել է թալանված
19:00 Ես ի՞նչ մեղավոր եմ, որ բարձր եկամուտ ունեցողների շենքում եք բնակարան գնել․ համատիրության իրավաբանի իրավական տգիտությունը դատարանում
19:35 Սիսիանում բախվել են «Renault» մակնիշի կցորդիչով բեռնատարն ու «Ֆլեշ»-ի բենզին տեղափոխող ավտոցիստեռնը
19:47 Հետվճարը կհամարվի եկամուտ և կազդի նպաստների չափի վրա․ նոր փոփոխություններ՝ կենսաթոշակի և անապահովության համակարգում
23:36 Արցախի հանրային խորհուրդը պահանջներ է ներկայացրել Ռուսաստանի դեսպանատանը՝ խաղաղապահ առաքելության ձախողման և հայաթափման վերաբերյալ
18:30 Ինչու զավթեցին ակադեմիան
22:43 Մայիլյան եղբայրները եղել են Բաքվի օպերային թատրոնի շենքի հովանավորն ու «խավիարի արքաներ»-ը
16:46 Աշխարհի առաջնությունն ի սկզբանե մեր թիմի համար լավ չդասավորվեց. ես երկու ամիս չէի մարզվում, խնդիրներ կային. Վարազդատ Լալայան
12:53 Եթե պետք է հակակոռուպցիոն պայքարում մերոնք և ձերոնք տրամաբանությունը լինի, չի ստացվի. Փաշինյան