Արտաքին 5 տարի առաջ - 17:56 02-06-2021

Թուրքիան նշել է Ռուսաստանից չարթերային թռիչքների վերականգնման ենթադրյալ ժամկետը

Թուրքիայի զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները բացատրել են, թե ինչու է Ռուսաստանը կորոնավիրուսի համավարակի պատճառով Թուրքիայում թռիչքների արգելքը երկարաձգում, և հաղորդել են, թե երբ կարող է վերականգնվել ռուս զբոսաշրջիկներին թուրքական հանգստավայրեր տեղափոխող չարթերային ծրագիրը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանը ևս 20 օրով երկարաձգել է Թուրքիայի հետ օդային հաղորդակցությունը սահմանափակելու վերաբերյալ որոշումը, որը գործում էր մինչև հունիսի 1-ը:

Սակայն, ինչպես հաղորդվում է թուրքական Sabah պարբերականում, դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը չի հասցրել տեսչական պատվիրակություն ուղարկել Թուրքիա, որը պետք է գնահատի հանգստավայրերում զբոսաշրջիկների շրջանում կորոնավիրուսի տարածումը կանխելու հետ կապված Թուրքիայում ձեռնարկված միջոցառումները: Թուրք բարձրաստիճան պաշտոնատար անձինք պարբերականին հայտնել են, որ ռուսական տեսչական պատվիրակության ժամանումը Անթալիա սպասվում է այս շաբաթ:

Աղբյուրների խոսքով, ռուս ներկայացուցիչները կհամոզվեն, որ Ռուսաստանի կողմից պահանջված բոլոր միջոցառումները ձեռնարկված են: Թուրքիան ակնկալում է, որ դրանից հետո՝ հունիսի 10-15-ը ընկած ժամանակահատվածում, Ռուսաստանը կհայտարարի չվերթների սահմանափակումները վերացնելու մասին, իսկ հունիսի 21-ից կսկսի վերականգնվել չարթերային ծրագիրը:

Ամենից շատ դիտված

23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին
10:30 Արշակ Կարապետյանի տարօրինակ հաշվապահությունը
09:39 Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը մահացել է
23:30 Ապարանի տարածաշրջանում ձյուն է գալիս
16:53 Բաղրամյան պողոտայից ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 29-ամյա տղան մահացել է