Ավելին 5 տարի առաջ - 20:12 31-05-2021

Բելառուսները վիրավորել են Վերա Բրեժնևային՝ «Լուկաշենկոյի որդու կազմակերպած» համերգին երգելու պատճառով

Չնայած քաղաքականությունից մշտապես հեռու մնալու փորձերին՝ երգչուհի Վերա Բրեժնևան այս անգամ չի կարողացել խուսափել շատ ռուս արվեստագետների ճակատագրից, որոնք վերջին տարիներին հաճախ են քննադատության ենթարկվել այս կամ այն ​​«անխոհեմ» հայտարարության կամ ելութի պատճառով: Վերջերս երգչուհին համերգով հանդես է եկել Մինսկում, ինչը վերածվել է իսկական սկանդալի:

Ըստ «Открытые медиа»-ի՝ համացանցում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Բրեժնևան և Վալերի Մելաձեն իբրև թե երգել են «մասնավոր կորպորատիվ երեկույթին»՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ավագ որդու՝ Վիկտորի հրավերով:

Արվեստագետների ներկայացուցիչները լրագրողներին հայտնել են, որ վերջերս երգիչներն իսկապես աշխատանքի բերումով եղել են Բելառուսում, բայց դա եղել է ոչ թե կորպորատիվ միջոցառում, այլ պարզապես ժամանցային հեռուստաալիքի կողմից կազմակերպված համերգ:

«Մեզ ասացին, որ սա հեռուստաալիքի կորպորատիվն է», - ասել է Վերա Բրեժնևայի համերգային ղեկավարը։ «Մենք ինքներս, մեղմ ասած, զարմացած ենք»:

Մելաձեի PR մենեջերը հաստատել է նույնը. «Դա երաժշտական ​​մրցանակաբաշխության ընկերության կորպորատիվ երեկույթն էր»: Նա հավելել է, որ դա ստանդարտ կոմերցիոն ներկայացում էր, որից հետո երգիչը անմիջապես գնացել է հյուրանոց և այլևս չի մասնակցել այլ միջոցառումների:

Այնուամենայնիվ, Բելառուսի բնակիչները կամ շտապել են եզրակացություններ անել, կամ ընդհանրապես չեն հավատացել այս հայտարարություններին: Սոցիալական ցանցերում երգիչները հարձակման են ենթարկվել ընդդիմադիր բելառուսների կողմից:

«Այլևս ձեզ ուրախ չեն տեսնել Բելառուսում», «Կարդացեք նորությունները և հետո մտածեք, թե ուր գնալ երգելու ...», «Ի՞նչ եք արել Լուկայի մոտ», «Դուք պետք է իմանաք, թե ում առջև եք երգել երեկ»,« Անամոթ», «Հաճելի՞ էր ելույթ ունենալ արյունոտ բռնապետերի առաջ»․ այսպիսի մեկնաբանություններ են հայտնվել Բրեժնևայի ինստագրամյան էջում: Իր նոր գրառման ներքո երգչուհին արգելափակել է մեկնաբանություններ թողնելու հնարավորությունը:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում