Արտաքին 5 տարի առաջ - 14:02 28-05-2021

ԵՄ ԱԳ նախարարները այցելելու են Հայաստան

Եվրամիության անդամ երկրների արտաքին գործերի նախարարները ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի անունից այցելելու են Կովկասի երեք երկրներ՝ Հայաստան, Վրաստան և Ադրբեջան: Այս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է Լիսաբոնում ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը:

«Իմ անունից ԵՄ նախարարների խումբը կայցելի Կովկասի երեք երկրներ՝ հաստատելու մեր պատրաստակամությունը մասնակցել տարածաշրջանում ընթացիկ զարգացումներին»,- ասել է Բորելը: