Արտաքին 5 տարի առաջ - 23:50 25-05-2021

Ադրբեջանը դեսպանություն է բացում Բոսնիա-Հերցեգովինայում

Ինչպես հայտնում է ermenihaber.am-ը, Ադրբեջանը դեսպանություն է բացում Բոսնիա-Հերցեգովինայում:

Մայիսի 25-ին Ադրբեջանի մեջլիսի (խորհրդարան) գերագույն խորհրդի նիստում քվեարկության դրվել և միաձայն ընդուվել է Բոսնիա-Հերցեգովինայում դեսպանություն բացելու որոշումը:

Ադրբեջանի և Բոսնիա-Հերցեգովինայի միջև հարաբերությունները հաստատվել են 1995թ. փետրվարի 9-ից:

Նշենք, որ մինչ այս որոշումը Ադրբեջանի շահերը Բոսնիա-Հերցեգովինայում ներկայացված էին Սերբիայում Ադրբեջանի դեսպանատան կողմից։