Արտաքին 5 տարի առաջ - 22:55 13-05-2021

Լավրովն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ քննարկել է Երևանի և Բաքվի միջև լարվածությունը

Ռուսաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ քննարկել է Ադրբեջանի և Հայաստանի սահմանին լարվածությունը:

Հեռախոսազրույցների ընթացքում կողմերը հայտարարել են, որ անհրաժեշտ է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը և կատարել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համատեղ հայտարարությունների այլ դրույթներ: Լավրովը և Բայրամովը հաստատել են Հարավային Կովկասում իրավիճակի հետևողական կարգավորմանը նպաստելու մտադրությունը:

Մայիսի 13-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը Ադրբեջանին մեղադրել է երկու տարածքներում իր զորքերն առաջ մղելու փորձերի մեջ:

Մինչ այդ Երևանը հայտարարել է, որ մայիսի 12-ին Բաքվի ուժերը փորձել են սահմանամերձ հատվածներից մեկում որոշակի աշխատանքներ իրականացնել «սահմանների հստակեցման» համար։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ադրբեջանցի զինվորականները հատել են Հայաստանի հետ պետական սահմանը։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
16:16 Վարդաբլուր գյուղում 39-ամյա տղամարդու դանակահարված մարմին է հայտնաբերվել. samshyan.com
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
18:40 «Իմ կյանքը, իմ ընտրությունն եմ»․ Իննա Խոջամիրյանի հրապարակումը՝ Վահե Զիրոյանի երգի քննարկումների ֆոնին
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
12:27 5000 դոլարի դիմաց փորձում էին սպանել Երևանի մի բնակչի․ երեք հոգի ձերբակալվել է
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»

Ձեզ գուցե հետաքրքրի