Ավելին 5 տարի առաջ - 19:07 03-05-2021

Հայտնի է ամենահարուստ ռուսը

«Норильский никель» լեռնահարստացման և մետալուրգիական ընկերության սեփականատեր և նախագահ Վլադիմիր Պոտանինը դարձել է Ռուսաստանի ամենահարուստ մարդը: Այդ մասին վկայում են Bloomberg Billionaires Index (BBI) տվյալների արդյունքները:

Պոտանինի կարողությունը գնահատվում է 32 միլիարդ դոլար: Տարեսկզբից նա կորցրել է 622 միլիոն դոլար, բայց վաստակել է 2 միլիարդ:

Երկրորդ ամենահարուստ ռուսը Նովոլիպեցկի մետալուրգիական գործարանի հիմնական շահառուն՝ Վլադիմիր Լիսինն է, որի սեփականությունը 28,4 միլիարդ դոլար է:

Wildberries առցանց խանութի հիմնադիր և գլխավոր տնօրեն Տատյանա Բակալչուկը վարկանիշային ցուցակում միակ ռուս կինն է. 2021 թ․ նա վաստակել է 443 միլիոն դոլար:

Ավելի վաղ Լոս Անջելեսում մահացել էր 87-ամյա միլիարդատեր, բարերար, ժամանակակից արվեստի կոլեկցիոներ և ձեռնարկատեր Էլի Բրոդը: Բրոդի կարողությունը գնահատվում է 6,9 միլիարդ դոլար: Նա Forbes Real-Time-ի ամենահարուստ ամերիկացիների ցուցակում 85-րդն էր:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով