Երևանում պայթյուն է տեղի ունեցել BYD-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com
copy image url

Երևանում պայթյուն է տեղի ունեցել BYD-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ shamshyan.com

Ներքին 3 օր առաջ - 21:07 06-07-2025
Երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շարուրի փողոցի թիվ 32 հասցեի մոտ ավտոմեքենայում պայթյուն է տեղի ունեցել և կա վիրավոր։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել «BYD» մակնիշի ավտոմեքենայում գազի արտահոսքից, ինչի հետևանքով էլ վարորդը տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Դեպքի մասին ոստիկանության Շենգավիթի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վիրավորի ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում