Մենք հասել ենք սահմանադրական ճգնաժամի․ Գոհար Մելոյան

Ներքին 4 օր առաջ - 14:42 05-07-2025
Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը:

1991 թվականին անկախության հռչակումից հետո Սահմանադրությունն ընդունվեց 1995-ի հուլիսի 5-ին, և այդ օրն էլ դարձավ պետական տոն: Այն ժամանակվա ընդդիմությունը հանրաքվեի արդյունքները կեղծված համարեց, սակայն պաշտոնական տվյալներով Սահմանադրությունն ընդունվեց: Դա անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունն էր:

Անցած տարիներին երկրի Հիմնական օրենքը երկու անգամ ենթարկվել է փոփոխությունների հանրաքվեների միջոցով, առաջինը՝ 2005 թվականի նոյեմբերի 27-ին, երկրորդը՝ 2015-ի դեկտեմբերի 6-ին:

Oragir.News-ն օրվա խորհրդի հետ կապված զրուցեց իրավաբան, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ։

Մելոյանը նկատում է, որ այսօրվա իշխանությունն արդեն 7 տարի է, ինչ խոսում է Սահամանադրության փոփոխության մասին, սակայն այն քննարկման համար հանրությանը ոչ մի նախագիծ չի ներկայացվել։

«Մենք անշնորհակալ, մեկուսացված, ժողովրդավարությանը և իրավական պետությանը հարիր մեխանիզմներից զատված իրավիճակում ենք գտնվում»,- ասաց նա։

Մեր զրուցակիցը լիահույս է՝ մեր երկրում կվերականգնվի սահմանադրական մշակույթը։

Մանրամասները՝ տեսանյութում։