Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն
copy image url

Սիլիկոնյան հովտի ամենաազդեցիկ հայերից մեկին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն

Ներքին 1 շաբաթ առաջ - 22:49 04-07-2025
Firebird AI ընկերության համահիմնադիր, մի քանի տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիր Ռազմիկ Հովակիմյանը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։

Անձնագիրը Ռազմիկ Հովակիմյանին հանձնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

Ռազմիկ Հովակիմյանը միջազգային հաջողությունների հասած գործարար է, որը տարիներ շարունակ բարձր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ճապոնական տեխնոլոգիական հսկա Rakuten կորպորացիայում՝ մասնակցելով ընկերության գլոբալ նախագծերի կառավարմանը։

Բացի տեխնոլոգիաների ոլորտում ունեցած նշանակալի դերակատարումից՝ Ռազմիկ Հովակիմյանն ակտիվորեն ներգրավված է նաև սոցիալական և կրթական նախաձեռնություններում։ Նա համագործակցում է արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի հիմնադրամի՝ Leo Messi Foundation-ի հետ՝ հանդիսանալով Play Time Sports-Tech Holding-ի համահիմնադիրը և գլխավոր տնօրենը, որի նախաձեռնություններն ուղղված են նորարարության խթանմանը և թվային լուծումների զարգացմանը:

Ռազմիկ Հովակիմյանը համահիմնադրել է նաև Firebird AI ընկերությունը, որն ամենամեծ տեխնոլոգիական նախագծերից մեկն է նախատեսում իրականացնել Հայաստանում՝ շուրջ 500 միլիոն դոլարի ներդրմամբ արհեստական բանականության խոշոր տվյալային կենտրոնի ստեղծում։

Ծրագիրը կամրապնդի Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նշանակալի ազդեցություն կունենա տեխնոլոգիական ոլորտի զարգացման ու առաջընթացի վրա՝ բարձրացնելով մեր երկրի հեղինակությունը միջազգային հարթակներում։

Ամենից շատ դիտված

10:33 Գիշերը հարձակվել և ծեծի են ենթարկել Գնել Սարգսյանին
11:36 Տղամարդը գետում լողալուց հետո վարակվել է մահացու մանրէով և կորցրել լսողությունը
08:02 Աշոտ Ղազարյանի որդին Կառավարությունում պաշտոն ունի. Ժողովուրդ
13:34 Ես 5 ՔԿՀ-ներում երկար ժամանակ անցկացրած մարդ եմ, հայհոյանքի բառապաշարով թող ոչ մեկ չմրցի ինձ հետ
12:15 Հաջողությամբ շարունակում ենք «ՀայաՔվե»-ի ընդարձակման գործընթացը․ Ավետիք Չալաբյան
17:50 Թշնամությունից թող չխոսի մի մարդ, ով ամենաշատն է ատում արցախցուն․ Մետաքսե Հակոբյան
22:00 Բնակարան, 11․7 մլն փոխառություն, 3․7 մլն կանխիկ, 10․1 մլն եկամուտ․ նոր նախարարի և նրա կնոջ ունեցվածքը
23:48 «Արա»-ով Ալիևին դիմիր, ով քեզ «դոմփելով» ման է գալիս, ու քո նման ոչնչությունն էլ ծպտուն չի հանում
22:24 Ամեն ոլորտում ինձ փորձել եմ ու խճճվել. կապս Աստծո հետ դեռ մանկուց է եղել. կին հոգևորական
14:12 Էս վերջերս ձախ ոտքս ցավում էր, բժիշկները հետազոտեցին, ըստ ամենայնի «չոռ» էր կպել․ Փաշինյան

Ձեզ գուցե հետաքրքրի