Հիմա ստացվում է՝ մենք բոլորս, որ եկեղեցուն պաշտպանում ենք, կոչ ենք անում իշխանություն զավթելու. սա աբսուրդ չի՞. փաստաբան

Ներքին Տեսանյութ 5 օր առաջ - 19:13 04-07-2025
Փաստաբան Արամ Վարդևանյանը ելույթ ունեցավ ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված երթի ժամանակ:

«Սամվել Կարապետյանն ասում է, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն միջամտելը անթույլատրելի է, ասում է, որ պետք է պաշտպանենք մեր եկեղեցին մեր ձևով: Սամվել Կարապետյանին կալանավորել են և մեղադրանք առաջադրել իշխանությունը բռնությամբ զավթելու կոչերի համար: Հիմա ստացվում ա՝ մենք բոլորս, որ ասում ենք՝ եկեղեցուն պաշտպանում ենք, կոչ ենք անում իշխանություն զավթելու: Բա սա աբսուրդ չի՞»,- նշեց նա:

Արամ Վարդևանյանը վստահություն հայտնեց, որ պայքարելու են մինչև վերջ, և ի վերջո արդարությունն ու օրենքը հաղթելու են:

Նա նաև նշեց, որ Սամվել Կարապետյանին կալանավորող դատավորը ամենացածր վարկանիշն ունեցող դատավորն է, ինչը և սպասելի էր:

Մանրամասները՝ տեսանյութում: