Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Արծվի թևեր»-ի մոտ 28-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին
copy image url

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ «Արծվի թևեր»-ի մոտ 28-ամյա վարորդը բախվել է երկաթե արգելապատնեշներին

Ներքին 5 օր առաջ - 18:37 04-07-2025
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 14։25-ի սահմաններում Սևան-Երևան ավտոճանապարհի ժողովրդին հայտնի «Արծվի թևեր»-ի մոտ Երևանի բնակիչ 28-ամյա Էդիկ Գրիգորյանը իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել է երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: