Խելագար Նիկոլը չի համարձակվի Թեհլերյանի անունով անվանել հայ-թուրքական անցակետը. հարցում

Թուրքիայի ազգայնական İYİ (Լավ) կուսակցության նախագահ, պատգամավոր Մուսավաթ Դերվիշօղլուն խորհրդարան ներկայացրած նախագծում առաջարկում է հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետն անվանափոխել Թալեաթ փաշայի անունով․ նախագիծն արդեն ստորագրել է 28 պատգամավոր։

Լրատվամիջոցը հավելել է, որ նախագծի հիմնավորման հատվածում գրված է՝ այդ քայլը մեծ նշանակություն ունի ինչպես թուրք ժողովրդի երիտասարդ սերունդներին պատմական գիտակցություն ներարկելու, այնպես էլ պետության պատմական շարունակականությունը և «պատվաբեր անցյալը» հիշեցնելու համար։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ եք կարծում՝ Փաշինյանը կհամարձակվի՞ հայ-թուրքական անցակետը Սողոմոն Թեհլերյանի անունով անվանի»:

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվի նման բան անել։

«Տեղյակ չեմ, բայց համոզված եմ այս ապուշը, էս խելագարը կանի։ Չի համարձակվի Փաշինյանը, վախենում ա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանին թույլ չեն տա։ «Չէ չի անի Նիկոլ Փաշինյանը, չեն թողի ավելի ճիշտ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ թուրքերը չեն համաձայնվի։ «Փաշինյանը ամեն ինչին համաձայն ա, միայն թե Հայաստանը կորցնենք։ Բայց թուրքերը կհամաձայնվե՞ն, բացառվում ա»,- ասաց նա։

«Ես ընդհանրապես դեմ եմ Թուրքիայի հետ ցանկացած հարաբերության»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ձեզ գուցե հետաքրքրի