Վանաձորում «Mercedes»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանն ու կոտրել. 2 պայմանագրային զինծառայող հոսպիտալացվել է. shamshyan.com
copy image url

Վանաձորում «Mercedes»-ը բախվել է բետոնե էլեկտրասյանն ու կոտրել. 2 պայմանագրային զինծառայող հոսպիտալացվել է. shamshyan.com

Ներքին 5 օր առաջ - 11:08 04-07-2025
Այսօր՝ հուլիսի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։15-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում՝ թիվ 7 դպրոցի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Վլադիմիր Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկետրասյանը, ինչի հետևանքով այն կոտրվել է։

Վթարի հետևանքով վարորդը և ուղևոր, Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Վրույր Փ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Այնուհետև փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության աշխատակիցները, ովքեր աշխատանքներ են կատարել էլեկտրասյունը նորով փոխարինելու և էլեկտրամատակարարումը վերականգնելու ուղղությամբ։

Վթարի մասին ՊԾ Լոռու մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Էդվարդ Կարապետյանի, վարչության պետի տեղակալ Արշակ Կիրակոսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Վարորդը և ուղևորը ՀՀ ՊՆ զինծառայողներ են և ավտոմեքենայում եղել են մի քանի ուղևոր ևս, ովքեր չեն տուժել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: