Երկար տարիներ ֆիզկուլտուրայի ժամերը բլոտի ժամ են եղել, մեր մարզիչներն այսօր աջակցության կարիք ունեն

Ներքին Տեսանյութ 6 օր առաջ - 13:05 03-07-2025
ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը կիրականացվի յուրաքանչյուր տարի՝ դրամաշնորհի հատկացման մրցույթի միջոցով։ Կառավարության այսօրվա նիստում որոշման նախագիծը հավանության արժանացավ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշեց, որ գիտելիքը անընդհատ պետք է թարմացնել, քանի որ ժամանակն առաջ է գնում։ «Պետք է արձանագրենք, որ մեր երկրում երկար ժամանակ շատ տեղերում ֆիզկուլտուրայի և սպորտի զբաղմունքը եղել է նստել-խոսալ, բլոտ խաղալ և էդպես շարունակ։ Պետք է այս ամբողջ պրոցեսը դնել ռելսերի վրա, իսկ դա առանց գիտելիքի հնարավոր չէ»,- ասաց Փաշինյանը։