Վարորդական իրավունքը կթվայնացվի․ ԱԺ-ն ընդունել է օրենքը
copy image url

Վարորդական իրավունքը կթվայնացվի․ ԱԺ-ն ընդունել է օրենքը

Ներքին 6 օր առաջ - 15:20 03-07-2025
Վարորդական վկայականի պլաստիկ քարտն իրենց մոտ չունեցող վարորդները չեն տուգանվի: ԱԺ-ն այսօր 62 կողմ, 0 դեմ, 25 ձեռնպահ ձայներով ընդունեց փոփոխությունների փաթեթը։

ՀՀ-ում վարորդական իրավունքի վկայականը կլինի ոչ միայն պլաստիկ քարտի, այլև՝ թվային տարբերակով։

Մեքենայի հաշվառման և վարորդական վկայականների թվայնացումը հնարավորություն է տալիս ֆիզիկական, պլաստիկ քարտին զուգահեռ ունենալ նաև էլեկտրոնային, թվային տարբերակով վկայական, որը ՀՀ տարածքում իրավաչափ կհամարվի։

Պարեկները տեխնիկապես կարող են անձի դեմքի նույնականացմամբ թվային հարթակում` պլանշետներում տեսնել նրա վարորդական ամբողջ կենսագրությունը։

Օրենսդրական այս կանոններն ուժի մեջ կմտնեն 2025 թ. սեպտեմբերի 1–ից։