Ֆրանսիայի մի շարք օդանավակայաններում գործադուլ է
copy image url

Ֆրանսիայի մի շարք օդանավակայաններում գործադուլ է

Արտաքին 6 օր առաջ - 12:15 03-07-2025
Ֆրանսիայի մի շարք օդանավակայաններում գործադուլ է հայտարարված։ Այս մասին հայտնում է Le Parisien-ն պարբերականը։

Պարբերականի փոխանցմամբ՝ Փարիզի օդանավակայաններում չեղարկվել է չվերթների մոտ 40 տոկոսը, իսկ երկրի այլ շրջաններում՝ մինչև 50 տոկոսը։

Գործադուլի նախաձեռնողները օդային երթևեկության վերահսկիչների երկու փոքր արհմիություններն են։ Նրանց հիմնական պահանջներն են՝ բարելավել աշխատանքային պայմանները և լուծել անձնակազմի պակասի խնդիրը։

Նշենք նաև, որ Ֆրանսիայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը վստահեցրել է, որ «տրանսպորտային խափանումները նվազագույնի հասցնելու նպատակով կիրառում է նվազագույն ծառայությունների մասին կանոնակարգերը օդային նավիգացիայի կենտրոններում և օդանավակայանների նավիգացիոն ծառայություններում, այնտեղ, որտեղ դա թույլատրվում է օրենսդրությամբ»։