Օրանգուտանին վեյփ տված մարզիկը հեռացվել է ակումբից
copy image url

Օրանգուտանին վեյփ տված մարզիկը հեռացվել է ակումբից

Ավելին 6 օր առաջ - 10:17 03-07-2025
Մարզիկ Անաստասիա Լուչկինան, որը օրերս տեսանյութ էր հրապարակել, որտեղ վեյփ է տալիս օրանգուտանին, հեռացվել է «Բոեց» բռնցքամարտի ակումբից։

Տեսանյութը նկարահանվել էր Ղրիմի Տայգան կենդանաբանական այգում։ Լուչկինան սոցիալական ցանցերում կիսվել էր, թե ինչպես է էլեկտրոնային ծխախոտը տալիս կապիկին՝ «փորձելու» համար։

Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան քննադատել է մարզիկի գործողությունները, իսկ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Բուրմատովը նրան սպառնացել է քրեական պատասխանատվությամբ։
Անաստասիան հրապարակային ներողություն է խնդրել՝ նշելով․
«Ցավում եմ արածիս համար և խոստանում, որ նման բան այլևս չի կրկնվի»։

Այնուամենայնիվ, ակումբի ղեկավար Վլադիմիր Ակատովը հայտարարել է.
«Ներողությո՞ւն։ Իսկ հիմա ի՞նչ։ Ակումբը խայտառակվել է ամբողջ երկրով»։

«Զոհ» դարձած օրանգուտանը որոշ ժամանակ անց սկսել է ապաքինվել։