Հովհաննես Բաչկովը հերթական նոկաուտը գրանցեց պրոֆեսիոնալ ռինգում
copy image url

Հովհաննես Բաչկովը հերթական նոկաուտը գրանցեց պրոֆեսիոնալ ռինգում

Սպորտ 1 շաբաթ առաջ - 21:51 02-07-2025
Ստամբուլում կայացած IBA Pro-7 Champions’ Night խոշոր մրցաշարի շրջանակում Բաչկովը մենամարտեց հարավաֆրիկացի Քսոլիսանի Նդոնգենիի հետ և նոկաուտի ենթարկեց նրան։

Սա Հովհաննես Բաչկովի 8-րդ մենամարտն ու 8-րդ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում, ընդ որում` 7-րդը տեխնիկական նոկաուտով։

Հիշեցնենք, որ Հովհաննես Բաչկովը Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր: