Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին
copy image url

Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի ԱԳՆ-ին

Արտաքին 1 շաբաթ առաջ - 21:08 02-07-2025
Բաքվում Ռուսաստանի դեսպանատունը նոտա է հղել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հյուպատոսական մուտք ձերբակալված ՌԴ քաղաքացիների մոտ, սակայն պատասխան չի ստացել։

Այս մասին հայտնել է ՌԴ դիվանագիտական ​​առաքելությունը։

«Տեղեկացնում ենք, որ դեսպանատունը հրատապ նոտաներ է ուղարկել Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը՝ պահանջելով հյուպատոսական մուտք Ռուսաստանի ձերբակալված քաղաքացիների մոտ։ Ադրբեջանական կողմից որևէ արձագանք չի եղել։ Մենք այս իրավիճակը պահում ենք մշտական ​​վերահսկողության տակ և ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները»,- ասվում է դիվանագիտական ​​​​առաքելության «Տելեգրամ»-ի ալիքում հրապարակված հայտարարության մեջ։