Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում․ «Գրանդ Քենդի» ընկերության «ISUZU»-ն կողաշրջվել է․ կա 2 վիրավոր
copy image url

Խոշոր ավտովթար` Սյունիքի մարզում․ «Գրանդ Քենդի» ընկերության «ISUZU»-ն կողաշրջվել է․ կա 2 վիրավոր

Ներքին 1 շաբաթ առաջ - 20:46 02-07-2025
Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 17։20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 24-ամյա Ժորա Ի.-ն իր վարած «ISUZU» մակնիշի ավտոմեքենայով Երևան–Մեղրի ավտոճանապարհի 212-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ վթարի հետևանքով վարորդը և ուղևոր՝ Սյունիքի մարզի բնակիչ, 28-ամյա Վազգեն Հ.-ն քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, որոնց տեղում առաջին օգնություն են ցուցաբերել։

Ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած Սիսիանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նրանց տեղափոխել են Սիսիանի բժշկական կենտրոն։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում: