Ո՞նց կարելի էր այս փոքրիկ պուրակի բարեկարգման վրա ծախսել 900.000 դոլար. Քրիստինա Վարդանյան
copy image url

Ո՞նց կարելի էր այս փոքրիկ պուրակի բարեկարգման վրա ծախսել 900.000 դոլար. Քրիստինա Վարդանյան

Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 21:17 02-07-2025
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության պատգամավոր Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ո՞նց կարելի էր այս փոքրիկ պուրակի բարեկարգման վրա ծախսել 900.000$, կրկնակի անգամ տույապատել ու երևանցիներին մինչև մայրամուտ առաջարկել հանգիստ արևի ճառագայթների տակ…

Ժամանակին կամուրջը նախագծողին ու կառուցողին, շահագործման հանձնելու օրը կանգնեցնում էին իրենց ստեղծագործության տակ։ Լավ կլիներ նույնը այս պուրակում և նոր ծառերով փոխարինված փողոցներում արվեր՝ 30 րոպե այստեղ հանգիստանան, կամ քայլեն փողոցով և տրանսպորտ սպասեն ստվերից զուրկ կանգառում…

Ընտրությունը վատագույնի և վատի միջև է։ Հերթական դասական օրինակն է, ինչպես արգելված է կանաչապատել հարավային քաղաքները»։